Սերվերի Համատեղակայում (Server colocation)

Server Colocation

Սերվերի Համատեղակայում Հայաստանում

Գնի հարցում

Ի՞նչ է սա

Սերվերի համատեղակայում կամ քոլոքեյշն նշանակում է, ձեր սերվերի տեղակայում պրոֆեսիոնալ տվյալների կենտրոնում, որտեղ ապահովվում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ անխափան աշխատանքի համար: Այս ծառայությունը ներառում է ֆիզիկական ենթակառուցվածք, անխափան էներգիայի մատակարարում, հովացման համակարգ, գերարագ ինտերնետ կապ և 24/7 անվտանգության ֆիզիկական համակարգ:

Թե ում համար է նախատեսված սերվերի համատեղակայումն (Server Colocation) և ինչու է այն արդյունավետ

Բարձր թողունակություն և հուսալիություն

Միջին և խոշոր բիզնեսներ

Բիզնեսները, որոնք ունեն իրենց սեփական սերվերները, կարող են օգտվել տվյալների կենտրոնի բարձր թողունակությունից, հուսալիությունից և անվտանգության բարձր մակարդակից։

Արդյունավետություն ծանրաբեռնված համակարգերի համար

Տեխնոլոգիական ընկերություններ

ՏՏ ընկերությունները, որոնք աշխատում են բարձր բեռնվածությամբ ծրագրերի, տվյալների բազաների կամ արհեստական բանականության (AI) մոդելների վրա, կարող են ապահովել կայուն և անխափան գործառույթներ։

Հզոր և անվտանգ ենթակառուցվածք

Հոսթինգ և ամպային ծառայություններ մատուցող ընկերություններ

Հոսթինգի և ամպային տեխնոլոգիաների մատակարարները կարող են տեղադրել իրենց սերվերները պրոֆեսիոնալ տվյալների կենտրոնում՝ հաճախորդներին մատուցելով բարձրորակ ծառայություններ։

Ֆինանսական տվյալների անվտանգ պահպանում

Ֆինանսական հաստատություններ

Բանկերը, վճարային համակարգերը և այլ ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունները կարող են օգտվել տվյալների կենտրոնի ֆիզիկական անվտանգության և ցանցային հուսալիության բարձր մակարդակից։

Հաճախ տրվող հարցեր

Ովքե՞ր պետք է ընտրեն սերվերի համատեղակայումը:

Եթե դուք չունեք անհրաժեշտ ռեսուրսներ կամ տարածք՝ ձեր սերվերը տեղադրելու և սպասարկելու համար, ապա սերվերի համատեղակայումը լավագույն ընտրությունն է: Սա նաև լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ՝ ապահովելով սերվերի մշտական և անվտանգ աշխատանքի պայմաններ:

Որտե՞ղ է գտնվում Ձեր տվյալների կենտրոնը:

Մեր տվյալների կենտրոնները գտնվում են Հայաստանի տարածքում, ապահովելով բարձր մակարդակի անվտանգություն և կատարողականություն: Մենք հետևում ենք TIER 2/3 ստանդարտներին՝ կտրուկ նվազեցնելով խափանումների հավանականությունը և բարձրացնելով տվյալների պահպանման և փոխանցման արագությունը:

Որո՞նք են լրացուցիչ ծառայությունները, որոնք հասանելի են սերվերի համատեղակայման շրջանակներում:

Մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական պայմանները՝ ձեր սերվերը տեղադրելու համար: Մեր թիմը կհամոզվի, որ սարքավորումները աշխատում են ճշգրտորեն, վերահսկելու ենք ջերմաստիճանը և կատարենք անհրաժեշտ բոլոր ստուգումները: Սերվերների համար նախատեսված սկավառակների փոխարինումն ու ծրագրերի վերականգնումը կարող է կատարվել հեռակա կարգով:

Ե՞րբ կարող եմ ակնկալել սերվերի տեղակայում հատուկ պայմաններով:

Եթե ստանդարտ սակագները չեն համապատասխանում ձեր պահանջներին, մենք պատրաստ ենք առաջարկել ավելի հարմարեցված ծառայություններ՝ ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն ու խորհրդատվություն:

Որքա՞ն ժամանակ է պահանջվում սերվերի տեղակայման համար:

Սերվերի տեղակայումն իրականացվում է հաշված ժամերի ընթացքում: Մենք արագորեն ստուգում ենք սարքավորումները և կատարում անհրաժեշտ տեղադրումը տվյալների կենտրոնում: