REG.AM - Դոմենների գրանցում, Register AM domain, Buy AM domain, buy domain .AM, Register domain, Buy domain, Купить домен, Зарегистрировать AM домен, whois

Ինչու դոմենը գրանցել մեզ մոտ՞

Ակնթարթային գրանցում

Ընտրեք դոմեն և գրանցեք, իսկ մենք այդ դոմենի գրանցման հայտը ակնթարթորեն կուղարկենք AMNIC համակարգ դոմենի հաստատման համար։

24/7 սպասարկում

Մեր պրոֆեսիոնալ թիմը Ձեր կողքին է 24/7 գրաֆիկով՝ պատրաստ պատասխանելու ձեր բոլոր հարցերին և տրամադրելու աջակցություն։ Մեզ հետ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր կայքի անվտանգության և կայուն աշխատանքի հարցում միշտ կստանաք պրոֆեսիոնալ աջակցություն։

Բազմամյա փորձ

REG.AM, որը պատկանում է ԳԼՈԲԱԼ ԱՐ ՍՊԸ-ին, արդեն ավելի քան 10 տարի սպասարկում է հաճախորդներին՝ տրամադրելով դոմենների գրանցում, հոսթինգի ծառայություններ, VPS լուծումներ, VPN ծառայություններ և SSL վկայագրեր:

Անվճար տվյալների գաղտնիություն

Ձեր ցանկության դեպքում Whois համակարգում անվճար կպահպանենք ձեր տվյալների գաղտնիությունը։ Այսինքն՝ եթե ունեք դոմեն ու չեք ցանկանում որևէ մեկը իմանա, որ սեփականատերը Դուք եք՝ մենք ապահովում ենք դրա կատարումը ԱՆՎՃԱՐ։

Լիցենզավորված դոմեն ռեգիստրատոր

Որպես հավատարմագրված դոմեն ռեգիստրատոր, մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին անվտանգության երաշխիքներ և աջակցություն՝ առանց սահմանափակումների։Մենք ապահովում ենք դոմենների գրանցում՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար։ .AM և .հայ դոմենների գրանցումը մեր կողմից իրականացվում է շատ հարմար և արդյունավետ

Բարձրորակ ծառայություններ

Մեր երկարամյա փորձը և մասնագիտական մոտեցումը երաշխավորում են բարձրորակ ծառայություններ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Ձեր թվային կարիքներին և ապահովում ձեր կայուն աշխատանքը։

AI – արհեստական բանականություն մեր տիրույթում

Ցանկացած ժամի և ցանկացած վայրում մեր AI-ի շնորհիվ կարող եք որոնել և գտնել ձեր նախընտրած դոմենի հասանելիության մասին ինֆորմացիան, ինչպես նաև ծանոթանալ արժեքներին և կատարել գրանցում մի քանի քլիքով։

Անվճար SSL հավաստագիր

Տրամադրում ենք SSL վկայագրեր բոլոր հոսթինգ փաթեթների համար, որպեսզի ապահովենք ձեր կայքի անվտանգությունը, ինչպես նաև բարելավենք դրա տեսանելիությունը որոնողական համակարգերում։

Անվճար կայքի կոնստրուկտոր

Տրամադրում ենք անվճար պրոֆեսիոնալ կայքի կոնստրուկտոր բոլոր վճարովի հոսթինգ փաթեթների հետ, ինչը թույլ է տալիս հեշտ և արագ ստեղծել և կառավարել ձեր կայքը՝ առանց տեխնիկական գիտելիքների։

Ի՞նչ է դոմենը ու ինչու՞ է այն անհրաժեշտ

Դոմենը կամ դոմենային անունը ինտերնետային ցանցում վեբ ռեսուրսիհասցեն է։ Օրինակ՝ մեր դոմենը այսպիսի տեսք ունի՝ reg.am:
Դոմենները լինում են մի քանի կարգի: Առաջին կարգի դոմեններ են օրինակ .am, .ru , .com, .հայ և այլն: Այս կարգի դոմենով են գործում օրինակ google.com կամ reg.am կայքերը: Առաջին կարգի դոմեններն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ տարածքային (am, հայ, ru, ua, us և այլն) և ոչ տարածքային (com, net, org և այլն):
Ըստ միջազգային համաձայնագրի, յուրաքանչյուր երկրին տրված է երկու-երեք տառից բաղկացած որևէ կոդ, որը կոչվում է տվյալ երկրի դոմեն (Օր․՝ Հայաստանինը AM դոմենն է):
Երկրորդ կարգի դոմենները ենթադոմեններ են, որոնք բաղկացած են երկու մասից, օրինակ՝ docs.google.com-ը ենթադոմեն է google.com դոմենում:
Դոմենը ինտերնետում կայքի հասցեն է (օր․՝ www.reg.am), որը թույլ է տալիս օգտատերերին գտնել և մուտք գործել կայք։ Դոմենային հասցեն վեբ կայքի առաջխաղացման տեսանկյունից շահութաբերություն ապահովող կարևորագույն բաղադրիչ է,քանի որ սրա միջոցով են դառնում ճանաչելի վեբ տիրույթում, այն ապահովում է բիզնեսի ճանաչելիությունը, վստահությունը դրա հանդեպ և իր մեջ կարող է ներառել բիզնեսի բրենդավորումը։
Դոմենը կայքի 'էլեկտրոնային անձնագիրն' է, որը հեշտացնում է համացանցում կայքը գտնելը։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է դոմենը ու ինչու՞ է այն անհրաժեշտ

Դոմենը կամ դոմենային անունը ինտերնետային ցանցում վեբ ռեսուրսի հասցեն է։ Օրինակ՝ մեր դոմենը այսպիսի տեսք ունի՝ reg.am: Դոմենային հասցեն վեբ կայքի առաջխաղացման տեսանկյունից շահութաբերություն ապահովող կարևորագույն բաղադրիչ է, քանի որ սրա միջոցով են դառնում ճանաչելի վեբ տիրույթում, այն ապահովում է բիզնեսի ճանաչելիությունը, վստահությունը դրա հանդեպ և իր մեջ կարող է ներառել բիզնեսի բրենդավորումը։

Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է գրանցել դոմեն

Դոմեն կարելի է գրանցել հատուկ դոմենային ռեգիստրարների (Registrar) միջոցով, որոնք զբաղվում են դոմենների գրանցմամբ և կառավարումով, այս դեպքում մենք՝ reg.am –ը , ռեգիստրարն ենք: Դոմեն գրանցելու համար պետք է մտնել reg.am կայք, ընտրել դոմենի անունը, ստուգել հասանելիությունը, այնուհետև գրանցել դոմենը։

Ինչպե՞ս ընտրել դոմենի անուն

Ընտրեք կարճ, պարզ և հեշտ հիշվող դոմեն ։ Կարևոր է, որ անունը հեշտորեն հնարավոր լինի հիշել և փնտրել որոնողական համակարգերում, ինչպես նաև անունը պետք է ներկայացնի բրենդի / բիզնեսի էությունը։ Ընտրեք դոմեն, որը ճշգրիտ արտահայտում է բիզնեսի գործունեությունը, սա կնպաստի բիզնեսի/կայքի ճանաչելիության և աճի բարելավմանը։

Ինչպե՞ս և ե՞րբ վճարել դոմեն գրանցելու համար

Դոմենի գրանցումը կատարվում է նվազագույնը 1 տարի ժամկետով, անմիջապես վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո։ Դոմեն գրանցելու համար հնարավոր է վճարել առցանց՝ MasterCard, VISA, ArCa քարտերով, iDram համակարգով, ինչպես նաև բանկային փոխանցմամբ: Կազմակերպությունները կարող են գրանցել դոմեն և ստանալ հարկային հաշիվ: