Վեբ Հոսթինգ Հայաստանում
Արագագործ սերվերներ | Բարձր անվտանգություն | Մատչելի գին
Առավելությունները
Ամբողջական SSD հոսթինգ
Ձեր կայքերի և տվյալների բազաների անվտանգությունը և արագությունը ապահովված են ամբողջական SSD հոսթինգի լուծումներով: Գերարագ SSD սկավառակներն ապահովում են կայքերի արագություն և անխափան աշխատանք:
Կայուն աշխատանք CloudLinux ՕՀ-ի շնորհիվ
CloudLinux-ի հիմքում ընկած տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել կայուն աշխատանք, բարձրացնել անվտանգության մակարդակը և նվազեցնել ռեսուրսների չարաշահման հնարավորությունը:
Ծրագրավորման ազատություն
Մեր հարթակը ստեղծված է ծրագրավորողների համար՝ ներառելով SSH հասանելիություն, GIT ինտեգրացիա, հարմար API գործիքակազմ և ավելին՝ արդյունավետ աշխատանքի համար:
Անվճար SSL վկայագրեր
Ապահովեք ձեր կայքի անվտանգությունը՝ ստանալով անվճար SSL վկայագրեր բոլոր հիմնական դոմենների և ենթադոմենների համար:
Գերհզոր արագություն
10 Gbps կապի արագություն, հզոր սերվերներ և արդյունավետ տեխնոլոգիաներ՝ ապահովելու ձեր կայքերի ամենաարագ բեռնումն ու հասանելիությունը:
24/7 Աջակցում
Մեր փորձառու տեխնիկական թիմը հասանելի է օրական 24 ժամ՝ առաջարկելով աջակցություն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մեր աջակցման համակարգը պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի

140-ից ավել ծրագրերի արագ տեղակայում
Առանձին տվյալների բազա ստեղծելու և տեղակայման համար անհրաժեշտ քայլերն իրականացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Մեր համակարգը կօգնի Ձեզ մկնիկի ընդամենը մի քանի հարվածի շնորհիվ տեղակայել ամենահայտնի բլոգ, ֆորում, վիկի և էլ-կոմերցիայի համար նախատեսված ծրագրերը։

Անվտանգ և կայուն հոսթինգ
Մեր անվտանգության համակարգերը աշխատում են շուրջօրյա, որպեսզի Ձեր ռեսուրսները պաշտպանված լինեն վնասակար ծրագրերից(malware), իսկ ֆիլտրման հզոր համակարգերը մշակում և կասեցնում են անցանկալի հարձակումները։
Անվճար տեղափոխում այլ Հոսթինգից
Բարձրակարգ սպասարկումը, անվտանգության համակարգերը, լավագույն տեխնոլոգիաները մեզ հետ համագործակցելու ցանկություն առաջացրեցի՞ն:
Մենք անվճար և շատ արագ կտեղափոխենք Ձեր կայքը։
Ցանկանու՞մ եք ավելի շատ հզորություն
ծանոթացեք մեր էնթերպրայզ փաթեթեներինՀաճախ տրվող հարցեր
Հոսթինգը ծառայություն է, որը թույլ է տալիս տեղադրել և պահպանել ձեր կայքը կամ ինտերնետային հավելվածը սերվերում: Դա անհրաժեշտ է, որպեսզի ձեր կայքը հասանելի լինի ինտերնետ օգտագործողներին ցանկացած ժամանակ, ապահովելով կայքի աշխատանքը և տվյալների պահպանումը։
Հոսթինգ գրանցելու համար կարող եք այցելել REG.AM կամ այլ հայտնի հոսթինգ ծառայություններ մատուցող կայքեր։ Արդյունավետ և հուսալի հոսթինգ գտնելու համար ընտրեք ընկերություններ, որոնք առաջարկում են բարձրորակ սերվերներ, անվտանգության համակարգեր և արագ տեխնիկական աջակցություն։
Հոսթինգի փաթեթ ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնեք ձեր կայքի չափն ու պահանջները: Եթե ունեք փոքր բլոգ կամ անձնական կայք, կարող եք ընտրել համեստ փաթեթ, բայց եթե սպասվում է մեծ այցելություններ կամ տվյալների մեծ ծավալ, ապա անհրաժեշտ կլինի ավելի հզոր սերվերների ու ծառայությունների փաթեթ։
Հոսթինգի վճարումները սովորաբար կատարվում են տարեկան կամ պարբերաբար, կախված ձեր ընտրած փաթեթից: Վճարումները կարելի է կատարել կրեդիտ քարտով, բանկային փոխանցմամբ կամ այլ առցանց վճարման համակարգերով։ Վճարումը պետք է կատարվի մինչև ծառայության ժամկետի ավարտը՝ խուսափելու ծառայության ընդհատումից։