Վիրտուալ առանձնացված սերվեր (VPS)
Գործարկեք Ձեր հզոր սերվերը րոպեների ընթացքում
Ինչու՞ գնել վիրտուալ սերվեր մեզ մոտ
Բարձր արդյունավետությամբ SSD լուծում
Ձեր բոլոր ֆայլերը, օպերացիոն համակարգը և տվյալների բազան գտնվում են գերարագ SSD սկավառակների վրա, ապահովելով բարձր արագություն և հուսալիություն:
Ամբողջական root իրավունքներ
Ամբողջական root իրավունքներ և վերականգնման համակարգ՝ ապահովելու ձեր համակարգի ամբողջական կառավարում և անվտանգություն:
Բեռնման ցանկացած ISO հնարավորություն
Օգտագործեք ցանկացած ISO պատկեր՝ Ձեր համակարգը ստեղծելու ժամանակ:
Նորագույն մոնիթորինգի համակարգ
Ստացեք մանրամասն տեղեկություններ Ձեր համակարգի վիճակի և կատարողականի մասին:
Լավագույն գին
Եթե ցանկանում եք ուժեղ VPS լավագույն գնով՝ դուք հենց այստեղ կգտնեք այն։
Բարձր մակարդակի աջակցություն
Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին բարձրորակ տեխնիկական աջակցություն երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Աջակցման հայտերը վերահսկվում են 24/7:

Անսահմանափակ թրաֆիկ և թողունակություն
Ձեր կայքի հայտնի դառնալը այլևս չպետք է անհանգստացնի Ձեզ, քանի որ մեր համակարգերը սահմանափակում չեն դնում թրաֆիկի վրա:
Ցանկանու՞մ եք հարմարավետ հոսթինգ
Ծանոթացեք մեր հոսթինգ փաթեթեներինՑանկանու՞մ եք ssl վկայագիր Ձեր սերվերի համար
Ընտրեք վկայագիր մեր լայն տեսականուցՀաճախ տրվող հարցեր
VPS ծառայությունը առաջարկում է լիարժեք վերահսկողություն ձեր սերվերի վրա, ինչը հնարավորություն է տալիս կատարել ցանկացած կարգավորում՝ օպերացիոն համակարգից մինչև ծրագրեր ու բազաներ: Սա կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ կառավարել իրենց կայքը կամ բիզնեսի հոսթինգը և ունենալ լրացուցիչ վերահսկողություն։
VPS-ը ապահովում է ավելի բարձր կատարողականություն, քանի որ ձեր սերվերը բաժանված չէ բազմաթիվ այլ օգտատերերի միջև: Այսինքն, դուք կիսում եք ռեսուրսները միայն մի փոքր խմբի հետ, ինչը թույլ է տալիս ձեր կայքին կամ ծրագրին ունենալ առավելագույն կատարողականություն՝ անկախ մյուս օգտատերերի ազդեցությունից։
VPS-ը ապահովում է բարձր մակարդակի անվտանգություն՝ ձեր սերվերի առանձնացված լինելու շնորհիվ: Սա նվազեցնում է անվտանգության ռիսկերը, իսկ REG.AM-ը ապահովում է բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները՝ տվյալների գաղտնիությունը պահելու և կայքի անվտանգությունը ապահովելու համար։
VPS-ը դինամիկ է, ինչը նշանակում է, որ դուք կարող եք հեշտությամբ ընդլայնել ձեր սերվերի ռեսուրսները՝ ավելացնելով CPU կամ RAM, երբ ձեր պահանջները մեծանում են։ Սա նաև թույլ է տալիս ավելացնել նոր դոմեններ կամ կատարել փոփոխություններ՝ ձեր բիզնեսի աճի հետ համահունչ։
REG.AM-ը տրամադրում է 24/7 տեխնիկական աջակցություն՝ հարցերի լուծման համար, կապված ինչպես ձեր VPS սերվերի, այնպես էլ հոսթինգի և դոմենի ծառայությունների հետ։ Մեր փորձառու մասնագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում, որպեսզի ապահովեն ձեր VPS սերվերի անխափան գործարկումը։